Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն
24.07.2018 | 12:53

Միլանում մեկնարկել է ծանրամարտի Մ17 և Մ15 տարեկանների 2018 թ. Եվրոպայի առաջնությունը: Դեռահասների մրցապայքարում Հայաստանը ներկայացված է եղել երկու մարզիկով՝ Գոռ Սահակյանով ու Ժորա Սարգսյանով: Պոկում վարժությունում Գոռն առաջին մոտեցմամբ սանձել է 80-կիլոգրամանոց ծանրաձողը, ինչը եղել է վարժությունում նրա միակ արդյունավետ մոտեցումը, սակայն դա էլ Վեդիի մարզադպրոցի սանի համար (անձնական մարզիչ՝ Պողոս Պողոսյան) բավարար է եղել փոքր ոսկուն տիրանալու համար: Ինչ վերաբերում է մեր երկրորդ պատվիրակին, Ժորան ձախողել է երեք մոտեցումն էլ ու ստացել զրո:


Հրում վարժության ժամանակ պայքարը պակաս թեժ չի եղել: Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրել է 95, ապա 98 կգ ծանրությունները (երրորդ մոտեցման 101-ն անհասանելի է եղել), վարժությունում ապահովել բրոնզե մեդալ, ինչը երկամարտում նշանակել է 178 կգ, իսկ սա իր հերթին նշանակել է, որ Վեդին ներկայացնող դեռահասն ուժեղագույնն է Եվրոպայում:
Առաջին վարժությունը ձախողած Ժորա Սարգսյանը փորձել է իրավիճակ փրկել երկրորդ վարժությունում, սակայն առաջին մոտեցման 90 կիլոգրամը վերջնահաշվում մնացել է անփոփոխ, քանզի ձախողել է մյուս երկու մոտեցումը:
Բոլոր դեպքերում մեր տղաների մեկնարկը միանշանակ պիտի գնահատել հաջողված ու ցանկալ, որ պայքարի անկոտրում կամքը չդավաճանի նրանց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ